Պատերազմի ու լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ԿԲ ղեկավարին

Թուրքիայի ԿԲ–ն արդեն նոր ղեկավար ունի՝ Նաջի Աղբալը, որը ժամանակին եղել է երկրի նախագահի վարչակազմի ռազմավարական և բյուջետային վարչության ղեկավարը և ֆինանսների նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ազգային արժույթի ռեկորդային անկման ֆոնին աշխատանքից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալին։ Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակել է կառավարության պաշտոնական «Resmi Gazete» թերթը։

Թուրքական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է Ադրբեջանի հարձակման մասին ենթագրի հեղինակին

«Հանրապետության ԿԲ–ի ղեկավար Մուրատ Ույսալին օրենսդրության համապատասխան ազատվում է զբաղեցրած պաշտոնից», – նշված է հաղորդագրության մեջ։

ԿԲ ղեկավար է նշանակվել Նաջի Աղբալը, որն ավելի վաղ զբաղեցրել է երկրի նախագահի վարչակազմի ռազմավարական և բյուջետային վարչության ղեկավարի, ինչպես նաև Թուրքիայի ֆինանսների նախարարի (2015-2018 թթ.) պաշտոնները։

Հիշեցնենք՝ թուրքական արժույթը երեքշաբթի թարմացրեց ռեկորդային նվազագույն արժեքը` 1 դոլարի դիմաց հասնելով 8,49 լիրայի և գերազանցելով նախորդ նվազագույն ցուցանիշը (8,34 լիրա 1 դոլարի դիմաց), որն արձանագրվել էր հոկտեմբերի 30-ին։

Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները

Ավելի վաղ «Բլումբերգ» գործակալությունը Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, թե Անկարան կարող է ներքաշված լինել ԼՂ–ի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ։ Թուրքական կողմը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, Էդողանը բազմիցս է հայտարարել Բաքվին աջակցելու մասին։

Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է