Օհանյանից ստացած դասը շատ ցավոտ է եղել. Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածել գեներալի մասին

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ այս օրերին ակտիվորեն մասնակցում է Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում ադրբեջանական կողմի տարածած լուրերը` ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին։

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու համոզված եմ՝ դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,– Facebook-ի իր էջում գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք` պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ այս օրերին ակտիվորեն մասնակցում է Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին հատուկ շնորհակալություն էր հայտնել նրան։

Արցախյան պատերազմին է մասնակցում նաև Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը։ Նա հոկտեմբերի 9-ին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել էր ու տեղափոխվել հիվանդանոց։