Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը չի համապատասխանում իրականությանը

Հայկական սոցցանցային տիրույթում օգտատերերն արխիվային տեսանյութ էինտարածել էին , որից եզրակացրել էին, որ ՀՀ վարչապետը հրաժարական է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- Facebook-ի իր էջում գրել է Գևորգյանը:

Նշենք, որ հայկական սոցցանցային տիրույթում օգտատերերն ակտիվորեն տարածել էին արխիվային տեսանյութ, որից եզրակացրել էին, որ ՀՀ վարչապետը հրաժարական է տվել։

Փաշինյանի հրաժարականի լուրերին անդարդարձել են նաև արդբեջանական որոշ լրատվամիջոցներ։