Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը կրկին հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և խուճապ չտարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ծանր մարտեր են ընթանում հյուսիսում՝ Մարտունու ուղղությամբ, բայց Շուշիից հարավ հայկական զորքերը հաջողություններ ունեն։
«Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»,-գրել է Հովհաննիսյանը։

Վերջ տվեք անհարկի քննարկումներին․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիի մասին

Հիշեցնենք, որ ավելի վաղ թե Ստեփանակերտի քաղաքապետարանը, թե Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկան հայտարարություններով՝ հորդորելով խուճապի չմատնվել։

Հավելենք, որ Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ (Քարինգ) գյուղի մոտակայքում այսօր գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։

Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։