ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Visual Agency» գովազդային գործակալությունը ներողություն է խնդրում հայերից Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հակահայկական նյութեր տարածելու համար։
Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունն այս գործակալության միջոցով պատվիրել էր նոյեմբերի 5-ին Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա հակահայկական բնույթի նյութեր տարածել, ինչն անմիջապես կասեցվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով։
«Հաշվի առնելով, որ այդ նյութերը վիրավորել են հայ ժողովրդի ներկայացուցիչների զգացմունքները՝ մենք ներողություն ենք խնդրում նրանցից»,- նշված է լատվիական ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանությունը:
Գործակալությունը վստահեցնում է, որ չի մասնակցում և չի ցանկանում մասնակցել քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը։
Ինչ հնարքների են դիմում ադրբեջանցի հաքերները, և ինչպես պաշտպանել անձնական տվյալները