Հայկական կողմը ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել․ Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումների խոցած թշնամական անօդաչու թռչող սարքերի թիվը շուտով կհասնի 260-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Արցախի Պաշտպանության բանակն այսօր վաղ առավոտյան հակառակորդի հերթական ԱԹՍ–ն է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ»,– Facebook-ում գրել է նա։

Թե կոնկրետ որ հատվածում ու ինչ ԱԹՍ է խոցվել, առայժմ չի հայտարարվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7405 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ նոյեմբերի 6-ի տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում