Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի

Հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ (Քարինգ) գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Տեղեկությունը Facabook-ի իր էջում հայտնում է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը։

Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի

Նրա խոսքով՝ ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։ Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

«Թուրքը Բերձոր ոտք չի դնի»,-եզրափակել է գրառումը Հարութ Ավանեսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի կեսերից սկսած՝ թշնամին բազմաթիվ գրոհներ է ձեռնարկել Բերձորի ու Շուշիի ուղղությամբ։ Դրանք բոլորը հաջողությամբ կասեցվել են Արցախի ՊԲ-ի կողմից։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում