Բայդենը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահ

Twitter-ն արդեն Բայդենին անվանել է ընտրված նախագահ։ Այդպիսի նշում է հայտնվել նրա էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահ։

Ավելի վաղ ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները՝ Fox News, CNN, NBC և AP գործակալությունը տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ամերիկացի ժողովուրդը ինձ է վստահել դառնալ նախագահ»,-նշված է Բայդենի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ այս տարի քվեարկությանը մասնակցել են ռեկորդային թվով ամերիկացիներ։

«Ընտրական պայքարի ավարտից հետո ժամանակն է հրաժարվել ցասումից ու կտրուկ հռետորաբանությունից և միավորվել որպես ազգ»,-ընդգծել է Բայդենը։

Միեւնույն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրություններում հաղթողին կորոշի օրինական քվեաթերթիկների հաշվարկը, այլ ոչ թե ԶԼՄ-ների կանխատեսումները։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը