«Արցախը մերն է»․ Գեորգի Կարախանյանն իր հաղթանակը նվիրել է Արցախին

Հայ մարզիկի մրցակիցն ամերիկացի Բրյուս Լոգանն էր։ Մենամարտը հեշտ չէր, բայց Գեորգի Կարախանյանին հաջողվեց հաղթել և մրցավարների որոշմամբ գրավել առաջին տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի -Sputnik. Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող Գեորգի Կարախանյանը Bellator 251 մրցաշարում հաղթել է իր մրցակից ամերիկացի Բրյուս Լոգանին: Տեղեկությունը հրապարակվել է MMA-ի Instagram-յան էջում։

Սա Bellator մրցաշարում հայ մարզիկի արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն է։ Մենամարտը հեշտ չէր, բայց Կարախանյանին հաջողվեց զգալիորեն առաջ անցնել մրցակցից։ Դեռ մարտի մեկնարկից առաջ Կարախանյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրելու է Արցախին։

«Արցախը մերն է: Բոլոր հայերի համար»,- հաղթանակից հետո ասել է Կարախանյանը և ծածանել Հայաստանի դրոշը:

Նշենք, որ Գեորգի Կարախանյանը MMA-ում անցկացրել է 42 մենամարտ, որոնցից 30-ը հաղթանակով է ավարտել:

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին