Զգուշացում. Կարմիր խաչի խորհրդանշանն անհատներին և իրավաբանական անձանց կիրառել արգելվում է

Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։ Կարմիր խաչ ընկերությունից հայտնում են, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

«Ցանկանում ենք հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։ Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ լրացուցիչ արձանագրություններին ու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված՝ խորհրդանշանի գործածության կանոններին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից խնդրում են զերծ մնալ նման քայլերից։

Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել. հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն

Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար։