«Խոցել է հակառակորդի 4 տանկ». Շուշան Ստեփանյանը նոր հերոսի է ներկայացրել

Արցախյան այս հերոսամարտում մեր տղաների սխրանքներն արդեն անհաշվելի են։ Դրանց մասին մենք դեռ շատ կլսենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը շարունակում է Facebook–ի իր էջում ներկայացնել նորօրյա հերոսներին։

Այս անգամ նրա էջը զարդարել է հրամանատար Քաջիկ Արշակյանի` կյանք պարգևող ժպիտով լուսանկարը։

Գրավել են կարևոր բարձունք, ջախջախել թշնամական օդուժը. հերոսական նոր դրվագներ

«Քաջիկ Արշակյանն է, հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ»,–լուսանկարին կից գրել է Ստեփանյանը։

Նշենք, որ ԱՀ պաշտպանության բանակը պարբերեբար ներկայացնում է մեր տղաների սխրանքների մասին պատմությունները։ Նրանցից շատերն արդեն պարգևատրվել են պետության կողմից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7405 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում