Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը. իրանցի գեներալ

Իրանցի գեներալը բացատրել է, թե ինչ նպատակով են Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ տեղակայել խոշոր ռազմական խմբավորումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Իրանի զինված ուժերն ամեն ինչ կանեն իրենց սահմանների անվտանգությունն ապահովելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները։ Mehr գործակալությանն այս մասին ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին՝ անդրադառնալով Ղարաբաղում ռազմական գործողություններին, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի սահմանների մոտ։

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախի հարցը

Ինչպես հայտարարել է գեներալը, Իրանը կոչ է անում կողմերին հակամարտությունը կարգավորել երկխոսության ճանապարհով։

«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը։ Մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա։

Հեյդարիի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով:

Նա վստահեցրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան սահմանների համար վտանգ չկա, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին։

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ վարչապետներին տեղեկացրել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին

«Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել պետական սահմանները և քաղաքական կարգավորման ճանապարհով լուծել իրենց խնդիրները», - հավելել է ցամաքային զորքերի հրամանատարը:

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել

Նշենք, որ Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում բազմիցս հրթիռներ են հայտնվել իրանական տարածքում։ Պաշտոնական Իրանը մի քանի անգամ կողմերին հորդորել է զգուշություն ցուցաբերել։