Թյուրքական ETIM-ներն ահաբեկիչներ չե՞ն․ ԱՄՆ-ի որոշումը զայրացրել է Չինաստանին

Չինաստանի ԱԳՆ-ն խստիվ դատապարտել է Աֆղանստանում և Սիրիայում ույղուր անջատողականների օգտին ԱՄՆ-ի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել են ույղուրական ETIM կազմակերպությունը։

Հայաստանը հետախուզում է հայտարարել 3 արաբ ահաբեկիչների նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է այս որոշումը՝ հակառակ այն փաստի, որ 2006թ․-ին հենց ամերիկյան բանակն էր բռնել այս կազմակերպության 22 անդամների, որոնք մի քանի տարի անցկացրին Գուանտանամոյի բանտում։

Ինչպես հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը, ՉԺՀ-ի իշխանությունները ԱՄՆ-ի որոշման վերաբերյալ կտրուկ բողոք են հայտնել և կոշտ դատապարտել այն։ Պեկինում նշում են, որ «Արևելյան-թուրքեստանական իսլամական շարժումը» (անգլերեն հապավումը՝ ETIM) կապված է «Ալ-Քաիդայի» հետ։

«Ահաբեկչությունը ահաբեկչություն է։ ԱՄՆ-ն պետք անհապաղ շտկի իր սխալը և դադարի «սպիտակեցնել» ահաբեկչական կազմակերպություններին։ Հակառակ դեպքում ահաբեկչության դեմ միջազգային համագործակցության մեջ նա հետընթաց կապրի»,-հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ամենօրյա ասուլիսի ընթացքում։

ՀՀ-ն պատրաստ է դեսպաններին հնարավորություն տալ հանդիպելու ահաբեկիչների հետ. Ալեն Սիմոնյան

ETIM-ը ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել և պատժամիջոցների ցուցակում ներառվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2002թ․-ի 1267 և 1390 բանաձևերով։ Վան Վենբինը նշել է, որ ԱՄՆ-ն 1267 բանաձևի համահեղինակ է եղել, բայց հիմա ինքն էլ հրաժարվում է դրանից։

Նշենք, որ կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում էին Սիրիայի օրինական իշխանության դեմ ահաբեկչական գործողություններին։ Դրան ի պատասխան Չինաստանի իշխանությունները կոշտ արշավ սկսեցին պանթուրքիստների և պանիսլամիստների դեմ՝ նրանց ձերբակալելով և տեղափոխելով «վերադաստիարակման ճամբարներ»։

ԵԱՀԿ նիստում խոսվել է ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի մասին