Թշնամին 13 զրահատեխնիկա, 100-ից ավելի զինվոր է կորցրել. նոր տվյալներ

Ադրբեջանական բանակը շարունակում է կորուստներ կրել. հայկական կողմը ոչնչացրել է թշնամական զրահատեխնիկա և մեծ թվով կենդանի ուժ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են. ԱՀ ՊՆ

Նոյեմբերի 5-ից առ այսօր հայկական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի ևս 13 զրահատեխնիկա:

Թշնամին կորցրել է 115 զինծառայող: Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 7405 է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մարտադաշտում թողնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ` թշնամին հետ է շպրտվել. ՊԲ

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7405 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում