ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծիքներ ենք փոխանակել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին», - ասել է նա:
Նրա խոսքով՝ նաև հանգամանալից քննարկվել է ՌԴ-ի շրջաններում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը՝ լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ պատասխանատուներ:
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը