Պուտինի մոտ ամեն ինչ լավ է. Պեսկովը հերքել է ՌԴ նախագահի հետ կապված լուրերը

Կորոնավիրուսի պատվաստման մասին հարցին պատասխանելիս ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Պուտինը կհայտնի, եթե որոշի COVID-19-ի դեմ պատվաստում անցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ․ 6 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը լրագրողների հետ զրույցում «անհեթեթություն» է որակել տվյալներն այն մասին, իբր Վլադիմիր Պուտինը հիվանդ է ու պատրաստվում է հրաժարական տալ։ Նա ընդգծել է, որ պետության ղեկավարի առողջական վիճակը հիանալի է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում

«Գիտեք` այստեղ առանձնապես մեկնաբանելու բան չկա։ Դա բացարձակ անհեթեթություն է։ Նախագահի մոտ ամեն ինչ կարգին է․․․ հիանալի առողջություն ունի», - ասել է Պեսկովը լրագրողներին, մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ՌԴ նախագահն իբր պատրաստվում է հրաժարական տալ հիվանդության կամ ընտանիքի խնդրանքների պատճառով։

«Ոչ», -պատասխանել է Պեսկովն այն հարցին՝ արդյո՞ք նախագահը պատրաստվում է հրաժարական տալ։

Կորոնավիրուսի պատվաստման մասին հարցին պատասխանելիս ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Պուտինը կհայտնի, եթե որոշի COVID-19-ի դեմ պատվաստում անցնել։

Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախագահի աշխատանքի ռեժիմը «գտվում է համաճարակաբանական վտանգների ազդեցության տակ, նախագահի անվտանգության ու առողջության համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվում»։

Ավելի վաղ Sun պարբերականը հայտնել էր, որ հաջորդ տարվա սկզբին Պուտինը կարող է լքել իր պաշտոնն առողջական խնդիրների պատճառով։ Հղում անելով գիտնականներին՝ պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի մոտ կարող են Պարկինսոնի հիվանդության նշաններ լինել։

Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ