Փարիզի մերձակայքի դպրոցներից մեկի մոտ դանակով զինված տղամարդու են ձերբակալել

Հոկտեմբերի 29-ին Նիցցայի եկեղեցում տեղի ունեցած հարձակումից հետո ամբողջ Ֆրանսիայում ահաբեկչությանը հակազդելու ծրագիր է ներդրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ դանակով զինված տղամարդու են ձերբակալել Փարիզի Սեն Սեն Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի մոտ։

«Ես ողջունում եմ անվտանգության ուժերի սառնասրտությունը, նրանք շատ արագ ձերբակալել են Սեն Սեն Սեն Դենիի տարրական դպրոցի մոտ դանակով հայտնված վտանգավոր մարդուն»,- Twitter-ի իր էջում գրել է նա:

Նախարարը նշել է, որ ձերբակալվածը սպառնալիքներ է հնչեցրել։

​Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

Հոկտեմբերի 29-ին Նիցցայի եկեղեցում տեղի ունեցած հարձակումից հետո ամբողջ Ֆրանսիայում ահաբեկչությանը հակազդելու ծրագիր է ներդրվել: Երկրի իշխանություններն ուժեղացրել են կրոնական վայրերի ու դպրոցների պաշտպանությունը և որոշել են «Sentinelle» հակաահաբեկչական գործողության շրջանակում ավելացնել ֆրանսիացի զինվորականների թիվը:

Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը