«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը բարեգործական միջոցառում կանցկացնի

Բարեգործական ակցիան տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հանրահայտ շախմատիստ Լևոն Արոնյանը հրավիրում է «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառմանը, որը կկայանա այս կիրակի՝  նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

«Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Արոնյանը նշել է, որ դրանից բացի, կանցկացվի իր մայրիկի՝  Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի  Հայաստան համահայկական հիմնադրամին։

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան