Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին

ՌԴ կառավարության ղեկավարը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik.Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակը ազդում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազման վրա, մի շարք համաշխարհային խաղացողներ անկայունությունը օգտագործում են անբարեխիղճ մրցակցության համար: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանն ազատ առևտրի պայմանագրեր կկնքի Եգիպտոսի ու Իրանի հետ. նախարար

Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ԱՊՀ երկրները պետք է տնտեսական ամենամոտ գործընկերները լինեն։

«ԱՊՀ մասնակից պետություններում, ինչպես և ամբողջ աշխարհում, զգալիորեն նվազել է տնտեսական ակտիվությունը։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է և՛ փոխադարձ առևտրում, և՛ երրորդ երկրների հետ։ Այլ գործոններ ևս բարդացնում են իրավիճակը՝ Բելառուսի, Ղրղզստանի իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը»,- ասել է Միշուստինը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու աշխարհում տիրող ընդհանուր անկայունությունը․ տնտեսական, երբեմն նաև քաղաքական առավելություններ ստանալու համար պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:

Միշուտինը նշել է՝ Համագործակցության երկրները պետք է պահպանեն կառուցողական գործակցությունը և համակարգված աշխատեն։