Իրավիճակը փոխված է. Արծրուն Հովհաննիսյանը` Շուշիի մարտերի մասին

Հովհաննիսյանն ընդգծեց, որ մարտերը շարունակվում են, և չի կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, ու մեզ ծանր օրեր չեն սպասվում։ Բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել, ինչպես այսօր՝ Շուշիի պաշտպանության ժամանակ։Այս կարծիքն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ տեղում կռվող զինվորականներից շատերն էին սա հստակ բառապաշարով ընդգծում։

Հայոց հրետանին պարտության է մատնել ադրբեջանականին. Արծրուն Հովհաննիսյան

«Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և մեզ ծանր օրեր չեն սպասվում։ Բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է։ Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց Հովհաննիսյանը և ևս մեկ անգամ շեշտեց՝ մարտերը ծանր էին։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել էր, որ անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Ադրբեջանա-թուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Իսկ ցերեկային ժամերին հայտնի դարձավ, որ Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Հայկական կողմը մեկ զոհ ու մեկ վիրավոր ուներ։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հայտնել է, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

ՀՀ-ն պատրաստ է դեսպաններին հնարավորություն տալ հանդիպելու ահաբեկիչների հետ. Ալեն Սիմոնյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում