Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը

Քիմիական տարրեր պարունակող զինատեսակի առաջացրած վնասները կարող են ավելանալ, անգամ եթե դրա կիրառումը դադարեցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց։ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ այն վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզվող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելուն։

«Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն):
Առանձին հետևությունները հիմնված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար»,- նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Պաշտպանի տեղեկացմամբ՝ շատ դեպքերում այս զինատեսակը կիրառվել է այնպիսի վայրերում, որտեղ անտառները բնակավայրերի անմիջական հարևանությամբ են, հեռավորությունն անգամ 100 մետրի չի հասնում։ Ինչպես, օրինակ, Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում։ Սա նշանակում է քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնաս։

Պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք:

Թաթոյանը զգուշացնում է՝ հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլևս չշարունակվի կիրառվել:

Միջազգային հանրությունը շարունակում է կույր ձևանալ. Արցախի ՄԻՊ-ի նոր տեսանյութը

Որոշ բնակավայրերում վնասվել են քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ, օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն։

Պաշտպանների արտահերթ զեկույցում 7 կարևոր փաստ են շետադրվել այս զինատեսակի կիրառման հետ կապված.այն ունի զանգվածային ոչնչացման բնույթ,

  1. այն ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
  2. պարունակում է քիմիական տարրեր,
  3. կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,
  4. հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
  5. անտառները գտնվում են քաղաքացիական բնակավայրերին անմիջականորեն մոտ,
  6. ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիրառումից,
  7. քաղաքացիական օբյեկտների դեմ զինատեսակի օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արցախում կիրառում է ֆոսֆոր պարունակող զինատեսակ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, Ադրբեջանը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Ստեփանակերտը պատերազմից առաջ ու հետո. հուզիչ տեսանյութ

Նույն օրը տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանն այն կիրառում է Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Մասնագետների խոսքով՝սպիտակ ֆոսֆորից բռնկված հրդեհը գրեթե անհնար է մարել։ Անգամ մարելուց հետո այն ունակ է ինքնաբռնկվելու։ Այրումից առաջացած թունավոր գազերը շատ երկար մնում են օդում։ Եթե մարդիկ այրվածքներ են ստանում, դրանք գրեթե անհնար է բուժել ու ողջ մնալ։ Անգամ վիրավորի վերքերը բուժող բժիշկը պետք է զգույշ լինեն, որովհետև անգամ այդ ընթացքում կարելի է ծանր վնասվածք ստանալ։
Նշենք, որ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: