Հայոց հրետանին պարտության է մատնել ադրբեջանականին. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Շուշի բերող բոլոր ձորակները թշնամու համար դժոխք են դառնալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Մարտերը շարունակվում են և Հադրութում, և հարակից գյուղերում։ Տեղեկությունը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Թշնամին փորձել է բոլոր հնարավոր ճանապարհներով հասնել Շուշի։ Նրանց համար նախընտրելին միշտ եղել են ասֆալտապատ ճանապարհները, մայրուղիները։ Բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են։ Այդ ձորակները նրանց համար դժոխք են դառնալու»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ ադրբեջանական հասարակության համար սարսափելի կադրեր կան, որոնք կհրապարակվեն։

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարում փաստացի չկա. Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանը նշեց, որ վերջին երկու-երեք օրերին դեպի Շուշի թշնամու անդադար «ձգտումները» զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չեն։ Հիմնականում մարտավարական վաշտային խմբեր են, որոնց կազմում կան նաև դիվերսիոն խմբեր, վարձկաններ և այլն, բայց էլիտար ստորաբաժանումներ են։

«Նրանց տրված է որպես ուժեղացում համապատասխան զրահատեխնիկա՝ որպես կանոն թեթևաշարժ և արագաշարժ զրահատախենիկա։ Լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են գիշեր, թե ցերեկ նույն ուժգնությամբ մարտ վարել»,- նշեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ աջակցում է հիմնականում հրետանին։

Նա վստահությամբ նշում է՝ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է, ապա հայոց հրետանին, բառիս բուն իմաստով, ադրբեջանականին պարտության մատնեց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Ադրբեջանա-թուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

ՀՀ-ն պատրաստ է դեսպաններին հնարավորություն տալ հանդիպելու ահաբեկիչների հետ. Ալեն Սիմոնյան

Իսկ ցերեկային ժամերին հայտնի դարձավ, որ Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Հայկական կողմը մեկ զոհ ու մեկ վիրավոր ուներ։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հայտնել է, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում