Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Ստեփանակերտի ապաստարաններից մեկում ապրող 8-ամյա ապագա զինվորը սիրով զինծառայողներից մեկի սաղավարտն է փորձում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը Facebook սոցցանցի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Միհրանն ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտի ապաստարաններից մեկում, որտեղ հասցնում է զբաղվել նաև մարզվել։ Ավելին, լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է տղան իր ձեռքի ուժը փորձել կանանցից մեկի հետ և հաղթել վերջինիս։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Կենսուրախ Միհրանը մեծ խաչ է կրում ու ապագա զինվորը սիրով նաև զինծառայողներից մեկի սաղավարտն է փորձում։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ բնակչության 30 տոկոսը շաունակում է ապրել ապաստարաններում։ Նրանց թվում կան նաև երեխաներ։ 

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում