Կրկին արյան կարիք կա. Արյունաբանության կենտրոնը հայտնել է` որ խմբերն են պետք

Բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել, Արյունաբանության կենտրոնը խնդրում է ներկայանալ անձնագրով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հյաստանյան արյան բանկը դարձյալ արյան կարիք ունի։

Ով կարող է արյան դոնոր դառնալ վիրավորների համար

«Շտապ անհրաժեշտ է 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-), 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-), 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-)»,– ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել, Արյունաբանության կենտրոնը խնդրում է ներկայանալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00:
Կենտրոնը հիշեցնում է, որ արյուն հանձնել թույլատրվում է ոչ բոլորին։  Մինչ որոշում կայանցելը հարկ է ստուգել` կարո՞ղ եք դոնոր լինել, թե ոչ։

Արյունատվության օրը չի կարելի օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ։ Արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ։

Արյունաբանական կենտրոնը բոլոր խմբերի արյուն է ընդունում շաբաթվա աշխատանքային օրերին։

Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք. Արյունաբանականի հերթը Երևանում