Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

Արցախի նախագահը նշել է, որ այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր»,–նշել է նա:

Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը. իրանցի գեներալ

Նա ընդգծել է, որ այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում