ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ փոխվարչապետը

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության անդամ երկրների տնտեսական փոխգործակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին սպասվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել

Նիստը նախատեսված է այսօր։ Կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Նիստի մասնակիցների թվում են նաև Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, նախարարների կաբինետի փոխնախագահ, Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը, Ադրբեջանի վարչապետ Ալի Իդայաթ օղլու Ասադովը և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը, որը նախագահում է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհուրդը:

Ավելի վաղ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հարցերի մի ամբողջ շրջանակ, այդ թվում՝ համագործակցության անդամ երկրների տնտեսական փոխգործակցությունը: Նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել։ Մասնավորապես, ստորագրման են պատրաստ ՀՕՊ միավորված համակարգերի զարգացմանը և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության գնահատմանը վերաբերող փաստաթղթերը: