Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները

Beringer aero–ի նման քայլի դիմելը պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքական ԱԹՍ–ներն Արցախում խաղաղ բնակչության վրա են կիրառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Beringer aero ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին։ Այս մասին ընկերությունը հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:

Ընկերությունը նման քայլի է դիմել, երբ  իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք էլ կիրառվում են Արցախում հայկական ուժերի դեմ պայքարում:

Հարուցվել է քրգործ՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ներ օգտագործելու դեպքի առթիվ

«Beringer aero-ն հավատարիմ է իր վարած քաղաքականության կանոններին, և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ մարդկային կյանքի համար»,- նշված է Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում։

Ի դեպ, ընկերության արտադրանքը նախագծվում է Ֆրանսիայում` քաղաքացիական նշանակության ավիացիայի համար: Beringer aero -ն զբաղվում է օդանավերի համար անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ: Դրանք վաճառվում են ամբողջ աշխարհում և ստանդարտ են բոլոր տրանսպորտային միջոցների համար, ներառյալ անօդաչու սարքերի:

«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին էլ հայտնի դարձավ` ամերիկյան Garmin տեխնոլոգիական ընկերությունը ուսումնասիրություններ է սկսել պարզելու համար, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում։

Իսկ ավելի վաղ ավստրիական և կանադական ընկերություններն էին հայտարարել թուրքական «Բայրաքթարին» մասեր մատակարարելու դադարեցման մասին։