Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր։ Նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ

«Նրանց (Թուրքիային,–խմբ.) չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել: Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»,–ասել է Սարգսյանը:

Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

«Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»,–ասել է նախագահը:

Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում