Սիմֆերոպոլի օդանավակայանում կբացվի Հովհաննես Այվազովսկու արձանը

Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով է կոչվել 2018 թվականին անցկացված մրցույթի արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 9-ին Սիմֆերոպոլի օդանավակայանում կբացվի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի լրատվական ծառայությունը։

Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

Ավելի քան 4 տոննա քաշով ու գրեթե 3.5 մետր բարձրությամբ քանդակային կոմպոզիցիայի հեղինակը Սալավաթ Շչերբակովն է, որի աշխատանքներից է նաև իշխան Վլադիմիրի արձանը Մոսկվայում։ 

Այվազովսկու արձանը կտեղադրվի մերձկայարանային հատվածում՝ պատվանդանի վրա։

Հիշեցնենք, որ Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով է կոչվել 2018-ին անցկացված մրցույթի արդյունքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է 2019 թ. մայիսի 31-ին։

Խորը գենետիկ կապ եմ զգում հայ ազգի հետ. Այվազովսկու ժառանգները պատմել են նախապապի մասին