Շուտով Ադրբեջանում դրոշի օր է` ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել. Հովհաննիսյան

Հովհաննիսյանը նշեց, որ նման պատերազմի ձև չգիտի, երբ հարձակվողին պետք է փնտրես–գտնես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, և հիմա ամեն կերպ ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել։ «Առաջին ալիքի» հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ

«Շուշի մտնելը նրանց առաջին խնդիրն է։ Շուշիի անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները։ Այսօր ամբողջ օրը մագլցել են ժայռերը, որ Շուշի մտնեն։ Սակայն հետո, երբ ոչնչացված զինծառայողների գրպանները նայում ես, բոլորի մոտ դրոշ կա` սիմվոլիկ բան են ուզում անեն, իրենց դրոշը տեղադրեն Շուշիում»,–ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, թե հարձակվում է Շուշիի վրա` Հովհաննիսյանը նշեց, որ նման պատերազմի ձև չգիտի, երբ հարձակվողին պետք է փնտրես–գտնես։ Հովհաննիսյանը հայտնեց` ադրբեջանական կողմը 20 հոգանոց խմբերով մոտենում են, հետո պաշտպանության բանակի ԶՈւ–ն սկսում է փնտրել նրանց և ոչնչացնել։ Այսինքն` հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։

Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը

ՊՆ ներկայացուցչի խոսքով` Շուշիի առումով իրավիճակն ադրբեջանցիների համար հաջող կլիներ, եթե Մարտունու ուղղությամբ կարողանային ճեղքում իրականացնել։

Ինչ վերաբերում է այժմ տիրող իրավիճակին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է. թշնամին հյուսիսային և հարավային ուղղությամբ փորձել է հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով։

«Կարմիր շուկայի ուղղությամբ են փորձել մոտենալ, բայց հետ են շպտվել։ Լիսագորի ուղղությամբ դեպի Շուշի փոքր դիվերսիոն խմբեր կան, ում այսօր ամբողջ օրը ոչնչացրել ենք։ Ադրբեջանը շտապում է, քանի որ ձմռան ընթացքում կբարդանա նրանց գործը՝ լոգիստիկան, կառավարումը, թաքնվելը կդժվարանա»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունիում և հրետակոծել է Շուշին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում