Սահմանից սահման․ Մովսես գյուղի տատիկները գուլպաներ են գործում զինվորների համար

Սոցցանցային օգտատերերը կանանց շնորհակալություն են հայտնել նվիրված աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղի կանայք գուլպաներ են գործում զինվորների համար։

Նրանց լուսանկարները հրապարակվել են Մովսես գյուղի մշակույթի տան Facebook-յան էջում։ Կադրերում երևում են 4 տատիկներ, որոնք ջանասիրաբար գուլպաներ են գործում։

Սահմանից սահման․ Մովսես գյուղի տատիկները գուլպաներ են գործում զինվորների համար

Էջի հետևորդները կանանց շնորհակալություն են հայտնել նվիրված աշխատանքի համար։

Սահմանից սահման․ Մովսես գյուղի տատիկները գուլպաներ են գործում զինվորների համար

«Հպարտ ենք ձեզնով, ապրեն մեր Մովսես գյուղի տատիկները»,-գրել են նրանք։

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ է միացել զինվորներին օգնելու գործին

Տատիկների լուսանկարներն արդեն տարածվում են սոցցանցերի հայկական տիրույթում։

Զինվորների մկրտության արարողություն` առաջնագծի մոտակայքում. հուզիչ լուսանկարներ