ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը:
«Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,–նշված է գրասենյակի Facebook սոցցանցի էջում։
Ռուսաստանից Հայաստան ևս 50 տոննա հումանիտար օգնություն է եկել
Նշենք, որ սովորաբար հումանիտար օգնության մեջ առկա են լինում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ։
Հումանիտար օգնությունը հավաքվում է Ռուսաստանում բնակվող հայերի ջանքերով։
Հիշեցնենք` վերջին հինգ շաբաթների ընթացքում Ռուսաստանից Հայաստան հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն է հասցվել։