Կիմ Չեն Ինը գեներալիսիմուսի կոչում կստանա. ԶԼՄ

Ներկա պահին Կիմ Չեն Ինը մարշալի ռազմական կոչում ունի։ Այնինչ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդի պապն ու հայրը գեներալիսիմուս են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Կորեայի Աշխատավորական կուսակցության` հունվարին կայանալիք համագումարի ժամանակ  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ  Կիմ Չեն Ինը, Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով, գեներալիսիմուսի կոչում կստանա։ Այս մասին հատուկ ծառայության ղեկավարությունը ազգային խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրել է փակ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունն այսօր հայտնել է ճապոնական Asahi թերթը:

Ողջ և առողջ է․ 3 շաբաթ անհետանալուց հետո Կիմ Չեն Ինը ժողով է վարել

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ի տարբերություն իր պապի` Կիմ Իր Սենի ու հոր` Կիմ Չեն Իրայի, դեռ միայն մարշալի ուսադիրներ ունի։

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի հետախուզությունը զեկուցում է, որ Հյուսիսում աճում է 38-ամյա Կիմի 32-ամյա քրոջ` Կիմ Յո Չժոնի ազդեցությունը։  Այժմ հանրապետության ղեկավարի կրտսեր քույրը պատասխանատու է  ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի քաղաքականության համար։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ակնարկել է պատերազմի պատրաստվելու մասին