Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան

Երեք մեքենաների բախումից հետո երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, շտապօգնության մի քանի խմբեր են հասել դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Այսօր երեկոյան խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes», «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողներ, փրկարարական ջոկատներ և հոգեբանների խումբ:

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայի տակ

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մահացել են, իսկ մի քանիսն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր