ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Տեղեկությունն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իմ անձնական տեղեկություններով` երեկվա դրությամբ նա արդեն բնական շնչառության էր անցել, այսինքն՝ արհեստական շնչառության սարքից անջատվել էր»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա դժվարացավ հստակ նշել, թե երբ հրամանատարը կկարողանա վերադառնալ ծառայության, բայց հույս հայտնեց, որ հնարավորինս արագ կապաքինվի:
Որոշել եմ Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոսի» կոչում շնորհել. Արայիկ Հարությունյան
Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հույս էր հայտնել, որ Հարությունյանը շուտով կվերականգնվի ու կմիանա ծառայակից ընկերներին։