Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երբ կավարտվեն Հնդկաստանում

Դեղագործական ընկերությունը COVAXIN-ը մշակել է Բժշկական հետազոտությունների խորհրդի և Վարակաբանության ազգային ինստիտուտի հետ համատեղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հնդկական «Bharat Biotech» դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ COVAXIN պատվաստանյութի մշակումները նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ կավարտեն՝ մինչև հաջորդ տարվա փետրվար։ Տեղեկությունը հայտնում է «Times of India» պարբերականը։

ՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս հետաձգել արտասահմանյան ուղևորությունները

Դեղագործական ընկերությունը COVAXIN-ը մշակել է Բժշկական հետազոտությունների հնդկական խորհրդի և Վարակաբանության ազգային ինստիտուտի հետ համատեղ: Այն նախատեսվում էր թողարկել 2021թ․-ի երկրորդ եռամսյակում։

ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին

«Փորձարկումների առաջին և երկրորդ փուլերում պարզվել է, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ։ Նույն արդյունքն է եղել նաև կենդանիների վրա փորձարկումներից հետո։ Այն անվտանգ է, բայց դուք չեք կարող 100%-ով վստահ լինել, քանի դեռ երրորդ փուլի փորձարկումները չեն ավարտվել»,-ասել է ICMR ավագ գիտաշխատող Ռաջնի Կանտը։

Հնդկաստանում պատվաստանյութի փորձարկումները մեկնարկել էին այս տարվա հուլիսին։ Փորձարկումների երրորդ փուլը, որին կմասնակցի ավելի քան 25 հազար մարդ, նախատեսված է նոյեմբերին։

Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում