Արցախի ճանաչման հարցով Հայաստանը լուրջ պայմանավորվածություններ ունի. փոխնախարար

Արցախի անկախությունը ճանաչել են ԱՄՆ–ի որոշ նահանգներ, Ավստրալիայի, Իսպանիայի, Իտալիայի մի շարք շրջաններ ու համայնքներ։ ՀՀ ԱԳ նախարարը սա միայն գործընթացի սկիզբ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախի անկախությունը տարբեր երկրների համայնքային մակարդակով կարևոր է հետագա զարգացումներն ապահովելու տեսակետից։ Այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։

Իտալական Պալերմոն ճանաչել է Արցախի անկախությունը

«Կան նախնական պայմանավորվածություններ ու բավականին լուրջ քննարկումներ` որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու»,– ասաց փոխնախարարը։ Բայց չցանկացավ մանրամասներ բացահայտել, թե որ երկրների հետ ու ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Հայաստանի դիվանագիտական կորպուսը։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել են ԱՄՆ–ի Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Հավայի, Միչիգան, Ջորջիա և Ռոդ Այլընդ նահանգները, Ավստրալիայի Հյուսիսային Ուելս շրջանը, Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքը, Իտալիայի Լոմբարդիա շրջանը, դրա կենտրոնը՝ Միլան քաղաքը և մի շարք այլ համայնքներ։ Ճանաչել են նաև Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

նչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո Արցախի ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքել։