Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Սաաթլի կայարանից 17 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ և 3-4 բալ` մոտակա շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի -Sputnik. Ադրբեջանի Իմիշլինի շրջանի տարածքում երեկ երեկոյան գրանցվել են 4.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:

Երկրաշարժը տեղի է ունեցել Բաքվի ժամանակով 21:51-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սաաթլի կայարանից 17 կմ հյուսիս-արևմուտք, 52 կմ խորության վրա:

Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունիում և հրետակոծել է Շուշին

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ և 3-4 բալ մոտակա շրջաններում:

Այս երկրում նախորդ ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 3-ին, Կասպից ծովում։