Խաչ պարանոցի վրա, ժպիտներ զինվորների դեմքերին և քահանայի աղոթքը: Նման կադրեր են երևում զինվորների մկրտության արարողությունից, որն անցնում է Արցախում մարտերի կարճատև դադարի ժամանակ։ Հավատքն առ Տերը և հաղթանակ։ Ահա թե ինչն է առաջնորդում տղաներին։
Նրանք ուշադիր լսում են հովվի խորհուրդը, իսկ նրանց հայացքներից հասկանում ես, որ այդ օրը նրանք ընդմիշտ կհիշեն։