ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում ժամը 21:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր ևս 3 անօդաչուի խոցման մասին՝ Մեծ Մասրիկ-Սոթք ու Շատջրեք գյուղի հատվածներում։
Նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ադրբեջանի զինված ուժերը մինչ ԱԹՍ-ների վերջին խոցումները կորցրել էր նաև 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում