Վթար Նոր Հաճնի կամրջի մոտ. զոհ և տուժածներ կան

«Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 23–ամյա վարորդը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի 44–ամյա ուղևորը հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

Ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 09:04-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Էդվարդ Հ․, ծնված 1965 թ.), «Opel Vectra» (վարորդ՝ Սևակ Գ․, ծնված 1993 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արտյոմ Ղ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Էդվարդ Հ․-ն տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

«Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 23–ամյա վարորդը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ահարոն Գ․-ն (ծնված 1976 թ․) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ։ Բժիշկներն առաջինի առողջական վիճակը գնահատել են ծանր, երկրորդինը` բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները