ՈւԵՖԱ-ն պատժել է «Ղարաբաղի» մամուլի խոսնակին

«Պետք է սպանենք հայերին» գրառման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել էր պատժել ադրբեջանական «Ղարաբաղին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես հեռացրել է ֆուտբոլից։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Ադրբեջանցիները Արցախ այցելելու համար սպառնում են Միլոնովի ընտանիքին

Ավելի վաղ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը սոցցանցերից մեկի իր էջում կոչ էր արել սպանել անխտիր բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին։ Նա նաև արդարացրել էր Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը։ Իբրահիմովն ավելի ուշ ջնջել էր գրառումը, բայց հարյուրավոր օգտատերեր տեսել ու պահպանել էին այն։

«Ճանաչիր Արցախը». Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հեռացնել եվրագավաթների խաղարկությունից։

Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը