Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի շրջափակման և ոչնչացման գործողություններ

ՊՆ խոսնակը հայտնում է, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն քայլերն աննկատ չեն մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդի ոչնչացման գործողություններ է իրականացվում։

«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Սա առաջին դեպքը չէ, որ Շուշիի ուղղությամբ դիվերսիոն փորձ է կատարվում։ Սակայն մինչ այս հակառակորդի բոլոր նման փորձերը ձախողվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը