ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Կողմերը վերահաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամությունը։
Բարձր գնահատական է տրվել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում համագործակցությանը։ Այս համատեքստում կարևորվել է Բելառուս ռուսական արտադրության պատվաստանյութի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության մի շարք գործնական հարցեր։
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում կգտնի բոլորին բավարարող լուծում