Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնը կարող են 90 օրով փակել

Առևտրի կենտրոնում դիմակային ռեժիմի պահպանման վերահսկողություն չի իրականացվում, այցելուների մի մասը ստուգման պահին եղել է առանց դիմակների: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների խախտումներ է հայտնաբերել, դատարանի որոշմամբ առևտրի կենտրոնը կարող է փակվել 90 օրով: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» Մոսկվայի վարչության գլխավոր մասնագետ-փորձագետ Ելենա Կալուգինան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում

«Այսօր մոնիթորինգային ուսումնասիրություն է իրականացվել Բոլշայա Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրա-ժամանցային կենտրոնում։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ առևտրի կենտրոնի մի շարք տարածքներում բացակայել են սոցիալական հեռավորության գծանշումները, մասնավորապես՝ առևտրի կենտրոնի ընդհանուր սրահում, սանհանգույցներում և վերելակներում»,-ասել է նա։

Բացի այդ, փորձագետի խոսքով, նշված առևտրի կենտրոնում այցելուների շրջանում դիմակային ռեժիմի պահպանման վերահսկողություն չի իրականացվել, նրանց մի մասը ստուգման պահին եղել է առանց դիմակների: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ։

 «Նշված խախտումները թույլ չեն տալիս իրականացնել սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը: Նաև ուսումնասիրության պահին չեն ներկայացվել տեղեկություններ օդափոխության համակարգի մաքրման մասին: Դրա վերաբերյալ հարցում կարվի ավելի ուշ»,-ասել է Կալուգինան։

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Այդ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն ՌԴ Վարչական խախտումներին օրենսգրքի 6.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մինչև 500 հազար ռուբլու չափով, կամ մինչև 90 օր ժամկետով վարչական գործունեության կասեցում դատարանի որոշմամբ: