Ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների համար Երևանում օպերատիվ շտաբ է գործում

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սկզբից ի վեր ներքին կամ արտաքին տեղափոխության է ենթարկվել շուրջ 100 հազար մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները։

Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան. Բաթոյան

Այն համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սկզբից ի վեր ներքին կամ արտաքին տեղափոխության է ենթարկվել շուրջ 100 հազար մարդ։ Նրանց մեծ մասը ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 144 վիրավոր։ 

Արցախցիներն արդեն կարող են ստանալ կենսաթոշակները Հայաստանում