Իտալական ևս մեկ քաղաք ճանաչեց Արցախի անկախությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Կարբոնյանոյին՝ համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իտալիայի կենտրոնական հատվածում գտնվող Լացիո շրջանի Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Շնորհակալություն, Կարբոնյանո, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,- գրված է դեսպանատան պաշտոնական էջում:

Նշենք, որ գիշերը հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Լոմբարդիա շրջանը, որի կենտրոնը՝ Միլան քաղաքը մինչ այդ արդեն քաղաքային խորհրդի մակարդակով էր ճանաչել Արցախի անկախությունը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Հավայի, Միչիգան, Ջորջիա և Ռոդ Այլընդ նահանգները, Ավստրալիայի Հյուսիսային Ուելս շրջանը, Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքը, Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին