Ի՞նչ վիճակում է Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո․ լուսանկարներ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել մայրաքաղաքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով բնակելի տներ, շինություններ ու ավտոմեքենաներ են վնասվել։

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են մայրաքաղաքի վնասված տներն ու մեքենաները։

Հիշեցնենք՝ ադրբեջանա-թուրքական ուժերը երեկ կրկին հրթռակոծել էին Ստեփանակերտը՝ «Սմերչ» կայանքից հրթիռ արձակելով Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Ծանր հրետանի էր կիրառվել նաև Շուշիի ուղղությամբ։

Գիշերը Շուշիում լարված է եղել, ինտենսիվ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան