Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով. ՔԿ

ՀՀ ՔԿ Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանում մահացած գերու հետ կապված որոշ հանգամանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչ Հայաստանին արտահանձնումը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը բռնության հետևանք է: Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՔԿ Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: 

Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով. ՔԿ

«Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը:

Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով.

Ադրբեջանում մահացած գերի Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին

«Դա իրենց գործելաոճն է, իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»:

Վարդանյանը հայտնեց, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: Հարցաքննությունն ամբողջությամբ ձայնագրվել է, ու, քննիչի խոսքով, կարող է ներկայացվել ցանկացած միջազգային ատյանի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արամենիային հայտնել էին, որ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները՝ պետի գլխավորությամբ, եղել են սահմանային անցակետում, մասնակցել Միշա Մելքումյանի դիակի փոխանցման գործընթացին, այնուհետև տեղում` դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ, արտաքին զննության են ենթարկել դին:

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Հետո արդեն նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այսօր լուրջ կասկածներ էր հայտնել, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող 84 տարեկան Միշա Մելքումյանը սպանվել է ադրբեջանցիների ձեռամբ: Նրա հարազատները պաշտպանին տեղեկացրել են, որ նախքան գերությունը նա առողջական էական խնդիրներ չի ունեցել։

Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

«Սա նշանակում է, որ նա Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է»,- նշել էր Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ հոկտեմբերի 16-ին Հադրութ քաղաքից գերեվարված Եվգենյա Բաբայանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84–ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Մելքումյանը մահացել է։

Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի