ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի Խաչմազի շրջանում երկրաշարժ են զգացել, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Կասպից ծովում: Այն գրանցվել է տեղական ժամանակով 16:16-ին: Էպիկենտրոնը գտնվում է 62 կմ խորության վրա:
Երկաշարժը զգացվել է Խաչմազի շրջանում։ Այն գտնվում է մայրաքաղաք Բաքվի մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ` հոկտեմբերի 12-ին` ժամը 06։56–ին, 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Զարդաբի և Բարդայի շրջաններում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով 100 մարդ մահացել են, 994-ը` տուժել։
Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր